Մեկ օրում թիմակիցներին գլխատեց, որ դեմքը փրկի, հասկանում է, որ ձախողել է պետության կառավարումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Իրավապահ կառույցի ղեկավարների ձախողումը և հետևանքները բոլորիս աչքի առջև են, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանի համբերության բաժակը նոր է լցվել, նոր է նկատում։ Բայց պետք է նկատել, որ նրանց սխալները հնարավոր է վերականգնել, իսկ Փաշինյանի սխալները՝ ոչ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ 

«Գերանդին առած՝ մեկ օրում թիմակիցներին հնձում ու գլխատում է, հաջորդ օրն ասում՝ նրանք անուրանալի ներդրում ունեն պետականաշինության մեջ, հիմա ո՞վ է ում ձեռք առնում։ Փաշինյանի հակասական, հախուռն բռնկումները չեն նպաստում Հայաստանի ապագային։ Նրա նյարդային ազատումներն ու նշանակումները խոսում են այն մասին, որ իրավիճակից դուրս գալու ելքեր չի տեսնում, ուզում է փրկել սեփական դեմքը, բայց փոփոխությունները չեն բերելու այն արդյունքը, որը նա ակնկալում է»,- ընդգծեց բանախոսը։ 

Նորիկյանի խոսքով, աշխարհի ոչ մի երկրում Ազգային ժողովը գործադրին հաշվետու չէ, բայց կյանքն ապացուցեց, որ ՀՀ-ում պատգամավորները Փաշինյանի կրնկի տակ են, գործադրի ղեկավարը ցանկացած պահի կարող է ձեռքի շարժումով մանդատազրկել նրանց։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ