ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա Մոսկվա, ապա պարտավոր է հանրայնացնել՝ ի՞նչ օրակարգով և ի՞նչ փաստաթղթեր են նախատեսում ստորագրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Փաստաբանը կարծում է, որ Փաշինյանը շատ չոր ու կտրուկ պետք է հայտարարի, որ որևէ բանակցություն բացառված է, քանի դեռ ստորագրված հայտարարության 8-րդ կետն անվերապահորեն չի կատարվել, մինչև վերջին ռազմագերիները չեն վերադարձվել՝ առանց նախապայմանների։
«Պետք է փորձել առավելագույնը կորզել այդ հանդիպումից կամ բանակցություներից»,- ասել է Նորիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ