ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Մանդատս վայր դնելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինչպես երեկ 24News-ին հայտնել եմ՝ որոշումը կայացրել եմ, որի մասին կտեղեկացնեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին։ Այս մասին 24News-ին պարզաբանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Երկուշաբթի` օրը ժամը 18։00-ին, կպատասխանեմ վարչապետի խնդրանքին»,- ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ