ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելու է մանդատը, թե ոչ, քանի որ սպասում է Ռուսաստանից իր ընկերոջ ժամանմանը, որն իր համար բացարձակ հեղինակություն է։ «Նա ինձ զանգեց, ասաց, որ կնեղանա, եթե առանց իր հետ խորհրդակցելու որոշում ընդունեմ, նա ինձնից լավ տղա է, բացարձակ հեղինակություն, հետը պիտի խորհրդակցեմ», - հայտարարել է Աղազարյանը։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանից էլ է հեղինակություն, նա պատասխանել է՝ «բացարձակ հեղինակություն է»։
Ի դեպ, Հովիկ Աղազարյանը չգիտի, թե երբ է ժամանելու իր ընկերը։ «Կարող է այսօր գա, կարող է վաղը, կարող է՝ մի տարի հետ», - կատակով նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ