ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հակոբ Ասլանյանն իմ ընկերն է, նա ինձ չի աջակցել, այլ կատարել է իր քաղաքացիական պարտքը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով Ասլանյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու որոշումը։
Ըստ Աղազարյանի, ինքն աջակցության կարիք չունի, բայց բոլոր նրանք, ովքեր ՔՊ-ում իր թեմայով այս օրերին լուռ են մնացել, «մեծ հաշվով իրեն են աջակցել»։
Նա նաև պատմել է, որ օրերս իր, Հակոբ Ասլանյանի, մեկ քաղաքական պաշտոնյայի ու հատուկ ծառայությունների աշխատակցի մասնակցությամբ հանդիպում է կայացել, որին ներկա են եղել նաև իր որդիները։
«Խնդիր էին դրել որդիներիս ճնշել, որ ինձ ասեն՝ պա'պ, մանդատդ դիր։ Բայց չկարողացան ապացուցել, որ ես արել եմ մի այնպիսի բան, որի հետևանքով պետք է մանդատ դնեի։ Ասում էի՝ ապացուցեք, գնամ Կիևյան մոստ», - մանրամասնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ