ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10%՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփը խոստացել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել հունվարի 20-ին՝ երդմնակալությունից անմիջապես հետո։ Նրա խոսքով՝ մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել թմրամիջոցների, մասնավորապես՝ ֆենտանիլի ներմուծումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև անօրինական միգրանտների հոսքը։
«Ե՛վ Մեքսիկան, և՛ Կանադան ունեն բացարձակ իրավունք և իրավասություն՝ հեշտությամբ լուծելու այս բազմամյա խնդիրը: Մենք պահանջում ենք, որ նրանք օգտագործեն այդ իշխանությունը, իսկ քանի դեռ դա չեն արել, նրանք պետք է շատ ծանր գին վճարեն», - գրել է Թրամփը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ