ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին։ Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունում, փոխանցում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։
«Հերթական անգամ հավաստի տեղեկատվությունը համոզում է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը», - նշում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը։
--00—ՅՄ