Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ուժեղացված ծառայության են անցել ոստիկանությունն ու ՓԾ-ն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

photo_2024-11-27_11-59-34

Հաշվի առնելով հանրապետությունում եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳ նախարարի հանձնարարականով ուժեղացված ծառայության են անցել Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը։ 

Ոստիկանները և փրկարարները կարգավորում են երթևեկությունը, օգնում վարորդներին։

Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: 

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։

--00—ՅՄ