Առանց մեղադրանքի մեղադրյալ չկա, դուք ծանոթ չեք գործի նյութերին. Քոչարյանը՝ դատավորին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։

Նիստի մեկնարկին դատավորը դիմեց Քոչարյանին և հարցրեց․ «Ձեր ազատությունը սահմանափակվե՞լ է», Քոչարյանն ասաց, որ հարցը չի հասկանում, կրկին նույն հարցադրումից հետո նա ասաց՝ չի սահմանափակվել:

«Ես իրավաբան չեմ, բայց հասկանում եմ, որ առանց մեղադրանքի մեղադրյալ չկա, դուք ծանոթ չեք գործի նյութերին, հակառակ դեպքում այդ հարցը այդ ձևով չպետք է հնչեր։ Այստեղ նստած են փաստաբաններ, որոնց կցանկանայի լիազորել իմ շահերի պաշտպանությունը»,- ասաց Քոչարյանը՝ դիմելով դատավորին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ նոյեմբերի 28-ի նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ