«Ես հիմա լքում եմ այս վայրը ու նստում այնտեղ, քանի դեռ չեն շտկել, որ ես մեղադրյալ չեմ». Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանից պահանջեց շտկել նիստերի քարտուղարի այն հայտարարությունը, թե ինքը «մեղադրյալ է» ու լքեց մեղադրյալի համար նախատեսված հատվածն ու նստեց ներկաների համար նախատեսված աթոռին։ 

«Ես այստեղ բարի կամքի դրսևորմամբ եմ եկել, կարող էի և չգալ։ Ծայրից ծայր բռնաբարված դատավարություն է։ Շտկեք, որ ես մեղադրյալ չեմ, նոր կգամ», - ասաց նա։ 

Հիշեցնենք, որ վերսկսվել է «Մարտի մեկի» գործով դատական նիստը, որի մասին ՍԴ-ն որոշում ուներ՝ մեղադրանքով հոդվածը ճանաչել հակասահմանադրական։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ