Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

468476127_980904600738322_2928077033219829028_n

Այսօր Գոհաբանության տոնի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փակ է

«Այս տոնը մեզ հիշեցնում է կյանքի բարիքների համար երախտապարտ լինելու մասին։ 

Տոնի հետ կապված Միացյալ Նահանգներում կա ուշագրավ մի ավանդույթ՝ ԱՄՆ նախագահը ներում է շնորհում հնդկահավին։

Ավանդույթը սկիզբ է առել Աբրահամ Լինքոլնի օրոք, երբ նա որոշել է խնայել հնդկահավի կյանքը որդու խնդրանքով: Այս տարվա բախտավոր հնդկահավերը երկուսն են՝ Փիչին և Բլոսոմին, որոնց ներում է շնորհել  նախագահ Բայդենը։

Ձեր կարծիքով ի՞նչ անուններ կունենան եկող տարվա բախտավոր հնդկահավերը»,- ասվում է հաղորդագրությունում։

--00—ՅՄ