ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ։ Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։
«ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»։
--00—ՅՄ