«ՀԱՄԱՍ»-ը մեղադրում է Իսրայելին Գազայում արգելված զենքեր կիրառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_13

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ և պահանջել է միջազգային հետաքննության համար հանձնաժողով ստեղծել։

«Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների սարսափելի ցուցմունքները, ինչպես նաև դիերի գոլորշիացմանը հանգեցնող դեպքերի հաստատումը ցույց է տալիս միջազգայնորեն արգելված զենքերի օգտագործումը», - ասվում է «ՀԱՄԱՍ»-ի հայտարարության մեջ:

Շարժումը կոչ է անում միջազգային հանրությանը և ՄԱԿ-ին ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով։

--00—ՅՄ