Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է ֆիզիկական բանկային քարտերով վճարման եղանակ, այն դեռևս չի գործում մետրոյում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր մենք գործարկում ենք մեր նոր տրոլեյբուսները, որոնք որ ներմուծել ենք նախորդ ամիս: Դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի, հետևապես կարող եք ձեր բանկային քարտերը՝ ուղղակի հպման միջոցով կատարել վճարումը»,- ասաց Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ