«Դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից», «Հովիկ Աղազարյանին տեղափոխեք մեր խմբակցությունից մեկ այլ տեղ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքն է պատրաստվում լքել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերը, որպեսզի «վատ վիճակում ևս մեկ անգամ չդնի իր ընկերներին»։ 

Հիշեցնենք, որ ՔՊ-ն երեկ Աղազարյանին հեռացրել էր կուսակցության շարքերից։ Իր հերթին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց ԱԺ քարտուղարությանը Հովիկ Աղազարյանին տեղափոխել ՔՊ խմբակցության համար նախատեսված հատվածից «մեկ այլ տեղ»։

--00—ԼՀ