Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի հարվածներից 1 տարում 4000 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

բբ

Լիբանանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆիրաս Աբյադը թարմացրել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հետ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների զոհերի տվյալները։ Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 4047 մարդ, 16 593 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աբյադը նշել է, որ սեպտեմբերի 15-ից ի վեր, երբ սկսվեցին Բեյրութի և այլ քաղաքների ինտենսիվ ռմբակոծությունները, զոհվել է 3402 մարդ, վիրավորվել ավելի քան 14 600 մարդ։ Ըստ պաշտոնյայի՝ իր տրամադրած տեղեկատվությունը վերջնական չէ։ 

«Փլուզված տների տակ կան մահացածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները մի շարք վայրերում շարունակվում են», - ասել է նա։

Նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը երկրի հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իր հերթին, Իսրայելը կսկսի մինչև 60 օրվա ընթացքում աստիճանաբար իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։

--00—ԼՀ