Լիլիթ Մակունցը կոնգրեսական Քերըլ Միլլերի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

l-0x17wh-786x458z-1

Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քերըլ Միլլերին (հանրապետական, Ուեսթ Վիրջինիա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հարավ-կովկասյան տարածաշրջանում առևտրային և տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները։

--00—ՅՄ