Բայրամովը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2025-03-19_15-08-59

Մարտի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմիի միջև։

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։

Բայրամովը, տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղության գործընթացի մասին, նշել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ «համապատասխան փոփոխություն կատարել»։

--00—ՅՄ