Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «ՀՀ-ից դժգոհելու» առիթը բաց չի թողել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

photo_2024-12-06_14-43-46

Այսօր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից՝ նշելով, որ չնայած դրան խաղաղության պայմանագրի բանակցություններում զգալի առաջընթաց կա։

 --00—ՅՄ