Բեռնախցիկում ապօրինի որսած 175 սիգ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ս.

Նոյեմբերի 30-ին Տավուշի պարեկները ստացել էին տեղեկություն, որ Արծվաբերդ գյուղում մի քաղաքացի «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով շրջում և սիգ է վաճառում: Նույն օրը պարեկները հայտնաբերեցին մեքենան, որի բեռնախցիկում 175 սիգ կար:

Նորատուսի բնակիչ 49-ամյա վարորդը հայտնել է՝ իբր ձկները գնել է Երևանի շուկայից և բերել իր հարազատին:

Մեքենան տեղափոխել է Համայնքային ոստիկանության Տավուշի բաժին:

Դեկտեմբերի 5-ին բաժնում ստացվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվարկը, ըստ որի՝ մեքենայում եղել է 51 կիլոգրամ ձուկ. կենդանական աշխարհին պատճառվել է 255 հազար դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ոստիկանությունը, համագործակցելով մյուս պատկան մարմինների հետ, հետևողականորեն իրականացնելու է ապօրինի ձկնորսության դեմ հսկողություն։

--00—ԼՀ