ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդագրություն են տարածել․
«2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:
Խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝
2784.456 կգ սիգ, 61 լողամիջոց, 908 ձկնորսական ցանց, 119 խեցգետնորսիչ, 3 լողամիջոցի շարժիչ։ 12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։
Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։
Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն»։
--00—ԼՀ