ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

8566029d7e2a657551c177466900ef37

Այս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ասել է ԱՊԱ գործակալությանը։

Հաղորդվում է, որ նրանց հետ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ, ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան, տրամադրվում են առաջարկություններ»,- ասված է հաղորդագրությունում։

 --00—ՅՄ