ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի կամ Լևոն Մնացականյանի տեղում` Բաքվում գերության մեջ կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, որովհետև մենք այլևս պաշտպանված չենք մեր պետության կողմից:
Ու էդ վտանգը հավերժ կախված է լինելու բոլորիս վրա, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այն իշխանությունը, որ հանգիստ շարունակում է տիրել` կարծես ոչինչ չկա ու «որպես բարի կամքի դրսևորում» հերթական զիջումն է անում թուրք-ադրբեջանական կողմին:
Իրենք մեզ բոլորիս վաղուց զիջել են, հիմա մաս առ մաս թուրքերը վերցնում են:
Կփոխենք իրենց՝ վիճակը կտրուկ կփոխվի դեպի լավը: Չէ՝ ամենավատ սցենարն ուրեմն առջևում է:
Հ.Գ. Հարցի բարոյական կողմին չեմ անդրադառնում: Դատում են մեզ բոլորիս ու եթե այսպես շարունակվեց, ասածս չի մնա միայն փիլիսոփայական մակարդակում»:
--00—ՅՄ