ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Սիրիայում լարվածությունը պահպանվում է: Լրատվամիջոցների տվյալով՝ զինյալները գրավել են Դեյր էլ Զորը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակը լքել է Դեյր էլ Զորը նախքան գրոհայինների՝ այնտեղ մուտք գործելը:
Հայտնի է նաև, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքը ևս անցել է զինյալների վերահսկողության տակ, այն գտնվում է Դամասկոսից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։
--00—ՅՄ