«Զանգեզուրի միջանցք»-ի ներուժը գնահատվում է մինչև 1 տրլն դոլար․ թnւրք պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2024-12-07_14-22-53

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուրատ Էմիրը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կծառայի տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

««Զանգեզուրի միջանցքի» ներուժը գնահատվում է մինչև 1 տրլն դոլար։ Այս նախագիծը ոչ միայն խթան կհանդիսանա տնտեսական համագործակցության համար, այլև կամրապնդի քաղաքական և մշակութային կապերը տարածաշրջանում», – ասել է թուրք պատգամավորը։

 --00—ՅՄ