ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողորդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։
Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա:
--00—ՅՄ