Արարատում աղբատարի վարորդը և աշխատակիցը փողոցում ընկած հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-12-08_11-12-32

Դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի 1-ին փողոցում աղբատար ավտոմեքենայի վարորդը և ազգությամբ հնդիկ աշխատակիցը նկատել են, որ մյուս աշխատակիցը, ով ևսազգությամբ հնդիկ էանգիտակից վիճակում ընկած է գետնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Արթուր Նարինյանը։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։

--00—ՅՄ