ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աշխարհում մնացել են երկու առաջնորդներ, ովքեր քաղաքականության մեջ փորձ ունեն՝ ինքը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։
«Աշխարհում միակ առաջնորդները ես եմ և հարգելի պարոն Պուտինը, ձեր խոնարհ ծառան 22 տարի (քաղաքականության ժամկետը – խմբ.), նույնքան էլ պարոն Պուտինը», - երիտասարդների հետ հանդիպմանն ասել է թուրք առաջնորդը։
--00—ՅՄ