ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Շոլցն ու Էրդողանը «շատ լավ իրադարձություն» են անվանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը զբաղեցրած պաշտոնից։
«Հիմա պետք է ապահովվել բոլոր սիրիացիների տուն վերադարձը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից և կրոնից: Սա ներառում է նաև տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը: Մենք ցանկանում ենք այս նպատակների ուղղությամբ աշխատել Եվրամիության և տարածաշրջանի մեր գործընկերների հետ միասին»,- ասված է Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ