ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուսաստանը, չնայած Եվրամիության էմբարգոյին, որը սահմանվել է դեռ 2014 թվականից, հարևան երկրների միջոցով ստանում է արևմտյան ընկերությունների արտադրության հազարավոր դիպուկահար հրացաններ և միլիոնավոր պարկուճներ, հայտնում է The Insider-ը՝ չեխական Investigace.cz-ի, իտալական IrpiMedia-ի և ղազախական Vlast.kz-ի հետ համատեղ հետաքննության արդյունքում: Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։
Լրագրողները պարզել են, որ վերջին տարիներին Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերությունները մեծացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Ուզբեկստան։
«Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ղրղըզստան արտահանումը երեք տարվա ընթացքում աճել է երկուսուկես անգամ՝ 2020 թվականի՝ մոտ 20 հազար հրացանափողից հասնելով 53 հազարի՝ 2023 թվականին», - ասվում է հրապարակման մեջ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ