ՀԱՊԿ բոլոր անդամները վախեցած են Ուկրաինայի 2013-2014 թթ իրադարձությունների կրկնությունից. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ս.

ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի 2013-2014թթ. իրադարձություններով, քննարկում էին, թե ինչպես կանխեն նման սցենարն իրենց երկրներում, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Նիկոլայ Բորդյուժան, որը զբաղեցրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2003-2016թթ.։

Խոսքն Ուկրաինայում 2014թ. փետրվարի 22-ի դեպքերի մասին է, որոնց հետեւանքով իշխանազրկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

«Դա քննարկվել է նախագահների հետ։ Բոլորը խիստ մտահոգված էին։ Մտահոգված էին, որովհետեւ բարեկամական երկիրը, ի դեպ, ԱՊՀ անդամ, հայտնվել էր մի իրավիճակում, երբ պարզապես աչքերի առջեւ իրականացվում էր պետական հեղաշրջում»,- նշել է Բորդյուժան։

ՀԱՊԿ նախկին քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները խիստ բացասաբար ընկալեցին այդ բոլոր իրադարձությունները։

«Եվ բացի այդ, բոլորը քննարկում էին այդ թվում նաեւ նման դեպքերի կանխումը մեր երկրներում»,- ընդգծել է Բորդյուժան։

--00—ԼՀ