ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հրաժարվել է մասնակցել The Best մրցանակաբաշխության քվեարկությանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Ալ-Նասրի» հարձակվողի փոխարեն քվեարկել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ 2024 թվականի լավագույն խաղացողի մրցանակի համար քվեարկության ժամանակ Սիլվան առաջին տեղում նշել է իր թիմակցին՝ Ռոդրիին, երկրորդ տեղում՝ Վինիսիուս Ժունիորին («Ռեալ»), իսկ երրորդ տեղում՝ Էրլինգ Հոլանդին («Մանչեսթեր Սիթի»)։
Նախորդ տարի ևս Ռոնալդուն չէր մասնակցել The Best մրցանակաբաշխության քվեարկությանը. նրա փոխարեն իր ձայնը տվել էր պաշտպան Պեպեն։
Հիշեցնենք, որ այս տարվա լավագույն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսը։ Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ
--00—ԼՀ