Փաշինյանի ընդարձակ հարցազրույցը եթեր կգնա այսօր՝ երեկոյան, անդրադարձ կլինի խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 19, 24News

15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդարձակ հարցազրույց է տվել, բայց հայտնի չէ, թե որ լրատվամիջոցին։ 

Մեզ միայն հաջողվեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից իմանալ, որ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը չի տրվել։ 

Խոսնակից տեղեկացանք նաև, որ այն կհեռարձակվի այսօր՝ ժամը 18։00-ից հետո։

Հիշեցնենք, որ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, Փաշինյանն նշեց՝ այսօրվա հարցազրույցի ընթացքում անդրադարձեր կկատարի տարածաշրջանային իրավիճակին և խաղաղության գործընթացին։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ