Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դ.j

Երևանի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: 

Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար Երևանի բնակիչ 35-ամյա ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20000-անոց թղթադրամ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

--00—ԼՀ