ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 19, 24News
Ալիևը ռազմական գործողությունից առաջ վերջին զգուշացումն արեց մեզ, ասաց՝ բանակի թիվը ես եմ որոշելու։ Փաշինյանն Ալիևի պահանջներին ի պատասխան ասում է՝ բանակը կկերպափոխենք, կստեղծենք բանակ, որը մարտական խնդիր չի դնի իր առջև։ Ալիևի մոտ ցուցակ կա, թե ինչ զենքեր պետք է ունենանք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հակ Նահապետյանը։
Փաշինյանն ուզում է բանակը բերել ՆԱՏՕ-ի ստանդարտներին, նա պատրաստ է ՀՀ տարածքը տրամադրել նրանց՝ Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ։ Մոտ ապագայում Իսրայելի կողմից Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողություն կարող է լինել ։ Մի բանակ է ստեղծվում, որը ՆԱՏՕ-ի կազմում մասնակցելու է ցանկացած գործողության, որտեղ որոշում կայացվի»,- հավելեց Նահապետյանը։
Ռազմական փորձագետի համոզմամբ՝ Սիրիայից հետո Հարավային Կովկասի կշիռը ՌԴ-ի համար մեծացել է, քանի որ Թուրքիան խնդիր է դրել օգտվել պահից՝ ինչ կարողանա վերցնի․ «Թուրքական ՆԱՏՕ նավերը կարող են շուտով հայտնվել Կասպից ծովում՝ ձեռնոց նետելով ՌԴ-ին։ ՆԱՏՕ-ն խնդիր ունի Թուրքիայի դեմքով վերահսկել, թիրախավորել Կասպից ծովի հսկայական էներգակիրների արդյունահանումը և տեղափոխումը»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ