ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Հայաստանը քաղաքական կամք ունի այսօր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված կետերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնեցված կետերը, Հայաստանն ունի քաղաքական կամք», -նշեց Սիմոնյանը՝ հավելելով, սակայն, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը մտել է փակուղի։
Հիշեցնենք, որ նախկինում Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի 80%-ի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ