ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության միջազգային հետախուզման և էքստրադիցիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին է ներկայացել և ժամը 17։10-ի սահմաններում Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Գ․-ն, ով օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 44-155-րդ հոդ. 2-րդ մասի 8-րդ կետով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գևորգ Գ․-ն ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
--00—ՅՄ