Երդվեցին ՆԳ, ԱՆ և ՏԿԵ նորանշանակ նախարարները․ Փաշինյանն ու Խաչատուրյանը հետևում էին արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են նախարարներին, մաղթել արդյունավետ աշխատանք:

--00—ԼՀ