ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Թումասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Ղազարյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Թաթուլ Ղուկասյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
--00—ԼՀ