ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զոհերի թիվը հասել է 45,259-ի, վիրավորվել է 107,627 մարդ, ասվում է Գազայի առողջապահության նախարարության կիրակի օրը հրապարակված զեկույցում։
«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 45259-ի, վիրավորվել է 107627 քաղաքացի»,- ասվում է զեկույցում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի չորս հարվածների հետևանքով զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 54 պաղեստինցի:
«Դեռևս կան դիեր, որոնք գտնվում են փլատակների տակ, և բժիշկները դեռ չեն կարողանում գտնել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ