ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի: Այս մասին, ինչպես հայտնում է Sputnik Казахстан-ը, Աստանայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Երկար բանակցություններից հետո եկել է համաձայնագիրը ստորագրելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ առաջ շարժվելու ժամանակը, ընդգծել է նա:
«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Նա նաև հիշեցրել է, որ Ղազախստանն իր հարթակն էր տրամադրում հայ-ադրբեջանական բանակցությունների համար, և պետությունները միասնական են անկախության ձգտման հարցում։
--00--ԱՀ