ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Ազգային ժողովում լրագրողների ակցիան միանգամայն օրինական էր և ուղղված էր սեփական իրավունքների պաշտպանությանը, իսկ ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների գործողությունները` լրագրողների իրավունքների բացահայտ ոտնահարում: Այս մասին իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա նաեւ նշել է. «Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:
ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին՝ իր շահերի պաշտպանության համար:
Իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ակցիան կազմակերպած լրագրողներին»:
--00--ԱՀ