ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Պարոն Աղազարյան, այն պայմանները, որոնցում դուք հնարավորություն ունեք պաշտպանվելու դասական ժողովրդավարություն է, ոչ թե ավտորիտարիզմ, և դրա համար պիտի պարտական լինեք Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ այսօր նույնպես, ինչպես երեկ քննարկվում է Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Կրկին անդրադառնալով ավտորիտարիզմի վերաբերյալ հայտարարություններին, Կոնջորյանը նշեց, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավ է ընթանում, որտեղ մարդիկ կան «լափառոշ բերանները մինչև Բագրատաշենի անցակետ բացել են»։ Սրանից հետո նիստերի դահլիճում կրքերը թեժացան։
Հերթը հասավ նաև Հովիկ Աղազարյանին․ Կոնջորյանը ասաց․ «Պարոն Աղազարյան, դուք տաշեղ եք, հիշեք՝ ինչ կարող էր լինել ձեզ հետ զուգարանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ