ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց «Բորնմութին» (0-3)։
Առաջին խաղակեսում հյուրերից հաշիվը բացեց Դին Հոյոնսենը։ Երկրորդ խաղակեսում նախ 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Ջասթին Կլյուվերտը, ապա՝ 2 րոպե անց, հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Անտոնի Սեմենյոն։
Այս խաղից հետո «Բորնմութը» վաստակեց 28 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։ «Յունայթեդը» 22 միավորով մնաց 13-րդ հորիզոնականում։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ