Մեղրիում մի շարք եկեղեցիներ ամբողջությամբ ավերվել են, չեն թողում նորոգենք, ասում են՝ իրավունք չունեք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 23, 24News

a

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայքի մի շարք եկեղեցիներ հիմնահատակ ավերվել են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ահազանգեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

Հատկանշական է այն փաստը, որ այդ ավերված կամ արդեն խոնարհման եզրին հասած եկեղեցիները, ներառված են պատմական հուշարձանների շարքում և պետությունն է, որ պետք է հետևողականություն դրսևորի ու նորոգի կամ վերանորոգի։ 

«Տանիքները լրիվ քանդված վիճակում են, ուզում ենք վերանորոգենք, ասում են՝ դուք ձեռք չտաք՝ իրավունք չունենք։ Բայց ձեռք մի՛ տվեք, ձեռք մի՛ տվեք ու արդեն քանի եկեղեցի հիմնահատակ քանդվել է»,- մանրամասնեց Խաչատուր Անդրեասյանը։

Մերի Մանուկյան

 

 

--00—ԱՊ