ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, ինչպես նաև այդ երկրում հաստատված անկայուն և անորոշ իրավիճակը», – ասել է Բաղային:
--00—ԼՀ