Ինտերը պարտության մատնեց Կոմոյին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

FB_IMG_1734984850769-750x375

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ առաջնության նորեկ «Կոմոյի» նկատմամբ (2:0):

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Կառլոս Ավգուստոն և Մարկուս Թյուրամը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրեթե ամբողջական հանդիպում անցկացրեց` փոխարինվելով 89-րդ րոպեին։

Այս խաղից հետո Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի և բարձրացավ 3-րդ հորիզոնկան։ «Կոմոն» 16-րդն է 15 միավորով։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ