ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
«Ինքս մի քանի անգամ Նիկոլին հրավիրել եմ բանավեճի, ես, ի տարբերություն նախագահների, զզվող չեմ»։ Այս մասին այսօր դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի բանավեճի առաջարկությանը։
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ ՀՀ նախկին նախագահները ճիշտ արեցին, որ մերժեցին Փաշինյանի` բանավիճելու հրավերը, որովհետև Նիկոլն ուզում է Օվերտունի պատուհան բացել։
«Պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։ Նախագահները չեն մասնակցում, որպեսզի իրենց մակարդակով չլեգիտիմացնեն այդ հարցի գոյությունը»,–դատական նիստից հետո լրագրողներին ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ