Նախագահները ողջախոհ էին՝ հրաժարվեցին բանավեճից, Փաշինյանը քարոզչական էֆեկտ է ուզում քաղել․ Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 24, 24News

Նախկին նախագահներից որևէ մեկը ողջախոհության սահմաններից չէր կարող դուրս գալ և գնալ Փաշինյանի հետ բանավեճի, քանի որ բանավեճի առարկա չկա։ Փաշինյանը գիտեր, որ մերժելու են իրեն և հիմա փորձում է դա կապիտալիզացնել՝ իր ընտրազանգվածին ցույց տալու համար, որ երեք նախագահները մեղավոր են, դրա համար չգնացին բանավեճի։ Փաշինյանը մեկ նպատակ է փորձում լուծել՝ պահել ու թույլ չտալ սեփական ընտրազանգվածի շրջանակը նեղանա ու նվազի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Խոսելով ՔՊ-ի ներսում առկա խնդիրներից, Բադալյանը նշեց, որ շահերի բախում կա, ինչը մարտահրավեր է Փաշինյանի համար։ «Արտաքին լրջագույն հարցեր կան, թիմում հասկանում են, որ իրենք ամեն ինչից տեղյակ չեն, զոհաբերության անհրաժեշտություն է առաջանալու, ինչն իրենցից մեկի գնով կարող է հաղթահարվել։ Հովիկ Աղազարյանի ընդվզումը հարց է՝ խնդի՞ր էր Փաշինյանի համար, թե՝ հնարավորություն թիմի ներսում պտուտակները ձգելու համար։ Փաշինյանը հասկանում է, որ եթե ընտրություններ լինեն, այս թիմն այս տեսքով կենսունակ չէ, փոփոխություններ են պետք, որն էլ ներսում լարվածություն է առաջացնում»,- ընդգծեց վերլուծաբանը։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ