ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Առաջիկայում Թրամփ-Պուտին բազմամակարդակ քննարկումներ են ծավալվելու, աշխարհի նոր վերաձևման գործընթաց է սկսվում։ ԱՄՆ-ՌԴ երկխոսության գործընթացում առանցքային բաղադրիչներից են տնտեսական հարցերը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Անդրադառնալով ԱՄՆ - ԵՄ հարաբերություններին, Բադալյանը նկատեց, որ ԵՄ-ն ԱՄՆ - ՌԴ - Չինաստան խաղում սակարկման օբյեկտ է դարձել, ԱՄՆ - ԵՄ դիմակայությունն առաջիկայում ուժեղանալու է։
Խոսելով Հարավային Կովկասի մասին, Բադալյանը ընդգծեց, որ վերջին շրջանում մեծացել է Մակրոն - Էրդողան շփումների թիվը։
Ըստ նրա՝ Թուրքիան Եվրոպային ծառայություններ է առաջարկում՝ այս ռեգիոնում իր դերն ավելացնելու համար։
Խոսելով այստեղ հնարավոր իշխանափոխության մասին, բանախոսը նկատեց, որ Հարավային Կովկասում բարդ խաղ է ընթանալու։
Ըստ նրա՝ Փաշինյանը կմնա իշխանության, քանի խնդիր չի ստեղծում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համար։ Այլ հարց է, թե կլինե՞ն արդյոք ներքին այնպիսի ուժեր, որոնք կկարողանան այլ իրավիճակ ձևավորել։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ